ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Այսօր ԱԺ-ն մինչև 20:00-ն կաշխատի

Այսօր ԱԺ-ն մինչև 20:00-ն կաշխատի
27.02.2018 | 14:04

Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի 2018-ի փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքների նախագծերի և «Պաշտոնական վիճակագրության մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկման համար կտրամադրվի մինչև 2 ժամ: ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու նախագծում ընդգրկվել է 16 հարց, փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 19 հարց: «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին» հարցը հեղինակի համաձայնությամբ կքննարկվի հաջորդ հերթական նիստերի ընթացքում:


Խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել նաև «ԱԺ բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ: Խորհուրդը որոշել է ԱԺ-ին առաջարկել փետրվարի 27-ին՝ ժամը 18:30-ից մինչև 20:00-ն, անցկացնել լրացուցիչ մեկ նիստ:

Դիտվել է՝ 1732

Մեկնաբանություններ